Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Փշոտ մտքեր

Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները. news.am

Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները. news.am

1 Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին ընդդեմ Սպարտայի

Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին Սպարտային ուղղված նամակում գրել էր.

Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր հողեր, ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները։

Սպարտացիների պատասխանը.

Եթե...

 

Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները
2 Ուինսթոն Չերչիլն ընդդեմ Լեդի Աստորի

 Լեդի Աստոր. Եթե ես Ձեր կինը լինեի, պարո՛ն, ես կթունավորեի Ձեր սուրճը։

Ուինսթոն Չերչիլ. Եթե ես Ձեր ամուսինը լինեի, կխմեի այն։

 

2 Ուինսթոն Չերչիլն ընդդեմ Լեդի Աստորի


3 Էդնա Ֆերբերն ընդդեմ Նոել Քոուարդի

Նոել Քոուարդ. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման։

Էդնա Ֆերբեր. Դուք նույնպես։

 

3 Էդնա Ֆերբերն ընդդեմ Նոել Քոուարդի
4 Էռնեստ Հեմինգուեյն ընդդեմ Ուիլյամ Ֆոլքների

Ֆոլքներ. Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը։

Հեմինգուեյ. Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապես կարծում է, որ մեծ զգացմունքները մեծ բառերից ե՞ն գալիս։

 

4 Էռնեստ Հեմինգուեյն ընդդեմ Ուիլյամ Ֆոլքների
5 Ուինսթոն Չերչիլն ընդդեմ պառլամենտի անդամներից մեկի

Պառլամենտի անդամ. Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ։

Չերչիլ. Ո՛չ, ամբողջովին կամավորական սկզբունքով է։

 

5 Ուինսթոն Չերչիլն ընդդեմ պառլամենտի անդամներից մեկի
6 Մահաթմա Գանդին ընդդեմ Արևմուտքի

Լրագրող. Ի՞նչ եք կարծում արևմտյան քաղաքակրթության մասին։

 

Գանդի. Կարծում եմ՝ լավ գաղափար կլիներ։

 

6 Մահաթմա Գանդին ընդդեմ Արևմուտքի
7 Լինքոլնն ընդդեմ օտարերկրյա դիվանագետի

Երբ դիվանագետը նկատում է Լինքոլնին կոշիկները մաքրելիս, հարցնում է.

Պարո՛ն նախագահ, Դո՞ւք եք մաքրում Ձեր կոշիկները։

Լինքոլն. Այո՛։ Իսկ ո՞ւմ կոշիկներն եք մաքրում Դուք։

 

7 Լինքոլնն ընդդեմ օտարերկրյա դիվանագետի
8 Հովիվ Էդվարդ Էվերեթ Հեյլն ընդդեմ ԱՄՆ Սենատի

Երբ նրան հարցրեցին՝ արդյոք աղոթո՞ւմ է սենատորների համար, Հեյլը պատասխանեց.

Ո՛չ։ Ես նայում եմ սենատորներին ու աղոթում երկրի համար։

 

7 Լինքոլնն ընդդեմ օտարերկրյա դիվանագետի

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ